Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Ենոքյանը բողոքարկում է քննիչի մերժման որոշումը (տեսանյութ)

Քաղաքականություն
24702aa2548b7b2d0bce4d437b809282

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի և նրա կնոջ  Զարուհի Մեջլումյանի՝ ոստիկանություն ներկայացված  հաղորդման  հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու  որոշման բողոքարկումը  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  հետաձգվեց։ Զարուհի Մեջլումյանը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով: «Հետաքննիչը մոտ 8 օր նյութեր է նախապատրաստել,  դրանք բաղկացած էին 167 էջից: Պնդում եմ, որ ընդամենը 2 օր է փոխանցվել քննչական մարմին, և քննիչը ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել այդ նյութերին ծանոթանալու։ Իսկ Մհեր Ենոքյանի բողոքը` հաղորդում հանցագործության մասին վերտառությամբ,  թերևս 24 ժամ է եղել քննչական մարմնում և ուղղակի մեկ տողով գրված է, որ ուսումնասիրվեցին նաև  Մհեր Ենոքյանի դիմումում առկա նյութերը։ Բայց այդ նյութերը բավարար չափով չեն ուսումնասիրվել և չեն արտացոլված մերժման որոշման մեջ»,-ասում է Զարուհի Մեջլումյանը։  Մանրամասները՝ տեսանյութում