Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որևէ մեկին չեմ մեղադրում,  բայց գիտեմ, թե ինչն է  կարևորում արտիստը. Կոնստանտին Օրբելյան

Հասարակություն

«Երբ ես նայում էի, թե ինչ է արվել մեր օպերայում վերջին 17 տարիների ընթացքում, հասկացա, որ մեծ հաշվով,  կարելի է խոսել չորս ներկայացման մասին, մինչդեռ, միայն վերջին վեց ամիսների ընթացքում մենք բեմադրել ենք վեց նոր ներկայացում: Որևէ մեկին չեմ ցանկանում մեղադրել կամ նախատել, սակայն ես ճանապարհ անցած արվեստագետ եմ ու գիտեմ, որ ստեղծագործող մարդու համար կարևորը առաջին հերթին բարոյական աջակցությունն է»: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հարցազրույցը «Ա1 +»-ին: