Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշտարակ կաթ»-ից տուժված են 2500 անհատ ձեռներեցներ. բողոքի ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
Boxoqi-akcia

Կառավարության շենքի դիմաց այսօր մի խումբ անհատ ձեռներեցներ բողոքում էին«Աշտարակ կաթ» ընկերությունից։ Նրանց խոսքով «Աշտարակ կաթ» ընկերությունը  պնդում է , որ ձեռներեցները  2004, 2005, 2006 թվականներից սկսած չեն վճարել գնված ապրանքի դիմաց։ Ակցիայի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իրենք վճարել են  ընկերության առաքիչին, քանի որ փաստաթղթի լրացուցիչ նշումներ բաժնում նշված է, որ մուծումը պետք է արվի կանխիկ եղանակով։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշում է, որ առաքիչներն ապրանքն առաքել են խանութներին, գումարներն էլ առաքիչների հայտարարության և դատարանում բերված ցուցմունքների համաձայն, հանձնվել են «Աշտարակ կաթ»-ի դրամարկղ, ոմն հաշվապահ Մարիամին։ «Տուժված են թվով 2500 հոգի, որոնցից 788-ի գործը գտնվում են դատական վարույթներում, ըստ դատալեքսի, խնդիրը տարբեր ատյաններում արդեն բարձրաձայնվել է, մինչև անգամ վարչապետն է տեղյակ այս հարցից, նոր տեղեկացանք, որ գործից տեղյակ է նաև դատախազությունը, գտնվում է դատախազությունում դիմումը,  և  ԱԺ-ի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյան է տեղյակ, մի խոսքովխնդիրն առ այսօր  լուծումը չի ստացել»,- նշում է ակցիայի մասնակից Կարեն Հովհաննիսյանը։ Քաղաքացիների ընդունելության դիմումների քննարկման վարչության աշխատակից  Հայկ Սիմոնյանը հանդիպեց բողոքի ակցիայի ներկայացուցիչներին։ Նա ցուցարարներին հորդորեց, համբերությամբ զինվել, քանի որ խնդիրը շատ  մեծ է։ Ի պատասխան ցուցարարն ասաց՝ Դուք համբերությամբ կզինվեի՞ք, եթե ձեր գույքի և հաշիվների վրա կալանք դնեին։ Նախարարը պատասխանեց, որ կառավարությունը հաշիվների վրայի կալանքը չի կարող հանել, նախ պետք է հասկանալ, թե ինչ ձևով պետք է այս խնդիրը լուծել։ Ակցիայի ներկայացուցիչները չբավարարվելով աշխատակցի հետ զրույցից շարժվեցին Գլխավոր դատախազություն։