Առաջին տիկինը չի կասկածում, որ Հայաստանը կդառնա ամենաբարեկեցիկ երկրներից մեկը (տեսանյութ)
Հիանալով բարեկեցիկ Շվեյցարիայով, առաջին տիկինն ափսոսանք էր հայտնել, որ հայրենի երկիրը դեռ հեռու է նման երկիր լինելուց, սակայն այսօր նա ասաց, որ չի կասկածում, թե կդառնանք ամենաբարեկեցիկ երկրներից մեկը: Այսօր «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպեց լրագրողների հետ և ներկայացրեց վեց ամսվա գործունեության արդյունքները, ծախսված գումարներն ու հետագա ծրագրերը: Նրա խոսքով, մասնավորապես մուտք է եղել 859 55 դրամ, ծախսվել է 236մլն դրամ և այս պահի դրությամբ ունեն 622մլն դրամ: Ունեցել են երկու գործուղում, դրամահավաքի նպատակով: Առաջին գործուղման վրա ծախսվել է 832 000 դրամ, իսկ հավաքագրվածը կազմել է 97 մլն 440 հազար դրամ, իսկ երկրորդ գործուղման վրա ծախսել են 3 մլն 642 հազար դրամ, իսկ հավաքագրել են 75մլն դրամ: Մշակութային, տնտեսական և առողջապահական ծրագրերն ու առանձին նախագծերի աջակցությունը ունենալու է շարունակական բնույթ, սակայն գործելու է այսպես ասած՝ ոչ թե ձկան, այլ կարթի սկզբունքը: Հիմնադրամի հեռահար նպատակներից է փորձացուցադրական օրինակելի գյուղ ստեղծել՝ «երազ գյուղ», որտեղ օրինակելի կլինի թե մաքրությունը և թե էսթետիկան: «Սակայն սա թանկ ծրագրերից է»,- նշեց տիկին Հակոբյանը: Նա նաև հատուկ խնդրանքով դիմեց հանրությանը, որ առողջապահական անհատական խնդիրներով հիմնադրամին չդիմեն, քանի որ հիմնադրամն այդ հնարավորությունը չունի: Հարցին, թե տեղեկությունը, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Դավոս՝ համաշխարհային տնտեսական համաժողովին, նա հաստատեց, ասելով՝ ուղեկցել է ամուսնուն ֆորումի շրջանակներում, սակայն, քանի որ ուներ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից և սակայն չի կարողացել մասնակցել, այդ իսկ պատճառով չի ցանկացել խոսել այդ մասին, իսկ ծախսերի մասով ավելորդ է համարում անգամ խոսելն ու արձագանքելը։ Ինչ վերաբերում է խոշոր հարկատուների հետ դրամահավաքի հարցերով հանդիպելուն ասաց, որ հանդիպել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերը ներկայացնելու, որպեսզի նրանք իրենց նվիրատվության տարեկան բյուջեն ձևավորելիս իրենց առաջարկի մասին ևս տեղյակ լինեն: