Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուպերվարչապետությունից պետք է անցնել խորհրդարանական կառավարման. ԼՀԿ (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով օրեր առաջ Հայ ազգային կոնգրեսի կողմից տարածված այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է վերադառնա կիսանախագահական համակարգին, նշեց որ հարգում է ՀԱԿ-ին, բայց չի պաշտպանում այդ գաղափարը։ «Հայաստանը անցել է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը դեռ չի սկսել։ ՄԵնք խորհրդարանական կառավարական համակարգը չհամտեսած, նորից հետ գնանք կիսանախագահակա՞ն, ես կարծում եմ դա հետընթաց է, ես գտնում եմ, որ պետք է առաջ գնանք, այսինքն այս խեղաթյուրված համակարգը, որ հիմա դրել են սուպերվարչապետական սարքել, պետք է դրանից հրաժարվենք և գնանք ամբողջական խորհրդարանական կառավարման»։

Անդրադառնալով խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը, ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իշխող «Իմ քայլը» «մուննաթ» է եկել ընդդիմության վրա: «Մենք չէինք սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել տրոլինգի, ձեռ առնելու, մուննաթի, նաև որոշ դեպքերում վերածվի սպառնալիքների: Նիստից հետո կուսակցությունը կրկին լուրջ ատելության խոսքի հարձակման տակ է, նաև կեղծ լուրերի հարձակման: Ցավով պետք է նշեմ, որ այստեղ իշխանական լրատվամիջոցները մեծ դերակատարում ունեն: Նախկինում մեզ որևէ բան չի կանգանցրել և հիմա էլ չի կանգնեցնելու»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ըստ ղեկավարի՝ առաջիկա օրերին հանդես է գալու սահմանադրական բարեփոխումների փաթեթով: Խոսքը խորհրդարանում քաղաքական ուժերի դերի բարձրացման մասին է: Ինչ վերաբերում է օրեր առաջ Էդմոն Մարքույանի և Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի՝ Վարդան Ուռուտյանի միջև հեռակա բանավեճին: «Ինձ հետ չի կարելի խոսել այդ լեզվով, եթե այս չանեք, այս կլինի, դե դատի տվեք: Կրկնում եմ՝ ռեկտորը չի հերքել իմ ասածները: Ես ասում եմ ռեկտորը նշանակվել է կանոնակարգի փոփոխության արդյուքնում: Ասում եմ ռեկտորի նշանակումից առաջ Հոգաբարձուների խորհրդի մեջ են ներմուծվել «Իմ քայլը» դաշինքից մարդիկ: Այսինքն ժամանակին հանրապետակններին քննադատում էինք, որ Հոգաբարձուների խորհրուրդ մի մտեք, մի քաղաքականացրեք, իրենք գնացել, մտել են մեջը: Ասել եմ՝ ռեկտորը օպտիմալացում է արել ու բարձրացրել իր, տեղակալի, գործավարուհու աշխատավարձը, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը չի բարձրացրել և այնպես է ստացել, որ նրանց աշխատավարձը ցածր է գործավարի աշխատավարձից: Սա ինձ համար հովանավորչություն է և կոռուպցիայի մի տարր է»: