Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վենդետա է. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0127655

«Էն մարդուն որ ես ատում եմ, ստիպված եմ պաշտպանել, Սերժ Սարգսյանը այնպիսի զազրելի գործեր չէր անում, ինչպես Նիկոլ Փաշինյանը»,- նշում է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

«23 տարեկան տղան, որ գաղափար չունի, թե ինչ բան է կյանքը, պետք է նրա քմահաճույքով գործի ոստիկանությունը, դատախազութունը: Հպարտ քաղաքացուն 23 տարեկան դատախազով ուզում է ձեռք առնել»: Նրա կարծիքով Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը վենդետա է, չնայած որ իշխանափոխության ժամանակ նշվում էր, որ վենդետա չի լինելու:

Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ այսօր մոտեցել է մի աղջիկ և ասել, որ զգուշանամ Փաշինյանի օգնականից: Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ Ստեփան Մարգարյանը նշում է, որ ծրագիրը նման է հուշագրի: «Եթե Սահմանադրությունը թույլ է տալիս , որ հուշագիր ներկայացվի, ուրեմն ներկայացված է: Ես մանրամասն ուսումնասիրել եմ ծրագիրը, բայց կարծիքս այդպես էլ չի փոխվել: Այս կառավարությանը ես համարում եմ պատահական կառավարություն»:

Նրա կարծիքով՝ հեղափոխական գործիչներից որևէ մեկը մինչև այսօր իր տեսլականը չի ներկայացրել, թե այս կամ այն ոլորտը ինչպես պետք է զարգացնել: «Ծրագրում նշված է, որ պետք է Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Ինչ պիտի անեիք, որ դրացիական հարաբերություններ չհաստատեիք, սահմանը պիտի փակեի՞ք»: