Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն պատրաստ է աջակցել իշխանությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
896221a31b567af453033fb63579d7fd

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ Կառավարության ծրագրում իրենց խմբակցության 3 առաջարկությունները պետք է ընդունվեին։ Խոսքը ծրագրում ռիսկերի և երաշխիքների, ժամանակացույցի և մեխանիզմների ներգրավումն էր։ ԲՀԿ- ն ըստ պատգամավորի՝ շահագրգռված է տնտեսահան հեղափոխության իրականացմամբ։ «Այս ծրագրով մենք չենք տեսնում, որ այդ հեղափոխությունը տեղի է ունենալու, որովհետև երբ որ չկան կոնկրետ աղբյուրները և գործիքները, շատ արագ ժողովուրդը հիասթափվելու է»։ Դիտարկմանը, թե որն է ըստ ԲՀԿ-ի տնտեսական հեղափոխությունը, Միքայել Մելքումյանը նշեց որ, իրավական որևէ սահմանում դա չունի, բայց բոլորս էլ գիտենք թէ դա ինչ է։ «Լուսնից չենք իջել, նաև մասնագետ ենք, բառը հենց ասում է կտրուկ փոփոխություն իրերի վիճակի մեջ ։ Ժողովուրդը իր մաշկի վրա պետք է շատ արագ զգա, բայց մենք իրատես ենք, դրա համար պետք է խոշոր ներդրումներ, առնվազն 2-3 մլրդ դոլար տարեկան, արդյո՞ք Հայաստանը կարող է տարեկան այդքան գումար կլանել»։ Պատգամավորը վստահեցրեց՝ ԲՀԿ-ն պատրաստ է իր ուժերի սահմանում աջակցել իշխանությանը։