Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ

Կարևոր լուրեր Պաշտոնական

Փետրվարի 17-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ: Հանդիպման ընթացքում  քննարկվեցին հայ-սլովակական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ համագործակցությունը: Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության գործընկերությանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող կարևոր հենք: Կողմերն անդրադարձան միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում քննարկում ծավալվեց ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման շուրջ: Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: