Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք անելու ենք այդ եւ առանց խոչընդոտի. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-sanasaryan

Մեր ֆունկցիան չէ գումար ետ բերելը. այդ իրավապահների գործն է,- ասում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Չնայած իր ուսումնասիրությունների արդյունքում մոտ 827 մլն դրամ է ետ բերվել բյուջե։ Ըստ նրա՝ խնդիրը վերահսկողությունն է եւ արդեն իսկ հասկացել են, որ որոշ ոլորտներում, ինչպես օրինակ՝ Գնումների ոլորտում կան օրենսդրական բացեր։ Առաջիկայում ուսումնասիրություններ են լինելու ջրային ոլորտում, եւ նա կարծում է՝ այդ անելու համար խոչնդոտ չկա։ Իրենց ուսումնասիրությունների արդյունքները կառույցը ներկայացնում Է Վարչապետին , ուստի եւ ցանկացած ստուգում սկսում են նրա իմացությամբ։ Ի դեպ, բանակում այս պահին ուսումնասիրություն չի արվում, քանի որ մի շարք քրեական գործեր են հարուցված՝ չարաշահումների մասով։ Դավիթ Սանասարյանը, առիթն օգտագործելով, նաեւ հայտնեց, որ մեքենա նվեր չի ստացել։ «Որեւէ մեկը չի կարող գումարով ուսումնասիրության արդյունք փոխել»,- վստահեցրեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում