Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն ինչո՞ւ պետք է միայն ԱՄՆ-ի հետ բանակցի. Կիրո Մանոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-17

Ըստ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի  ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Կիրո Մանոյանի՝ Ադրբեջանի մոտեցումները ցույց չեն տալիս՝ արդյո՞ք Ալիևը համաձայն է Արցախյան հակամարտության բանակցություններում ձևաչափի փոփոխման: Մանոյանի պնդմամբ՝ Ադրբեջանի համար անհասկանալի են վարչապետ Փաշինյանի գործողությունները: Արցախի և Հայաստանի միացման հարցի բարձրացումը, ըստ ՀՅԴ անդամի, կարող է բավականին բարդություններ առաջ բերել: «Ոմանք գտնում են, որ նոր հայտարարության կարիք չկա միացման մասին: Որովհետև կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միացման որոշումը, որը ամրագրված էր նաև անկախության մասին հռչակագրում»,- նշում է Մանոյանը: Շարունակելով՝ նշում է, որ եղել է նաև Արցախի անկախության հռչակում: Քաղաքական գործիչը  կարևորում է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը ինչ որ չափով, եթե ոչ ամբողջովին՝ երկու պետությունների միջև համագործակցության պայմանագրի ստորագրությամբ: «Այդ բոլորը պետք է օրենքով ամրագրված լինեն: Այսինքն, որ ՀՀ վարչապետը  չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, ՀՀ-ն չի կարող բանակցություններում փոխարինել ԼՂՀ-ին և այլն. այս բոլորը պարզ քաղաքական հայտարարություններ չպետք է լինեն»,- շեշտում է նա: Մանոյանը նշում է, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս կառավարության ծրագրում բացակայում է «Արցախ» բառը: «Արտաքին ճակատում մենք ասել ենք այն, որ իրականում նույն մոտեցումներն են նախորդ կառավարությունների նման»,- ընդգծում է Կիրո Մանոյանը՝ խոսելով ՀՅԴ նախկին հայտարությունից մի դրվագ: Առանձնացնում է, որ Փաշինյանի կառավարության ծրագրում,  ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի՝ խոսք չկա Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Քաղաքական գործչի համար տարօրինակ է կառավարության ծրագրում տեղ գտած այն մասը, ըստ որի՝ Հայաստանը շարունակելու է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը տարածաշրջանում կայունության պահպանման գծով և հարցադրում է անում. «Անհասկանալի է, թե ինչո՞ւ միայն պետք է Միացյալ Նահանգների հետ ՀՀ-ն բանակցի, քննարկումներ կատարի տարածաշրջանում կայունության պահպանման գծով: Մանավանդ, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում չէ, տարածաշրջանի երկրների հետ  է պետք, որ դա արվի»: