Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ հեգնում եմ, ոչ մուննաթ եմ գալիս. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-pashinyan-1

Ազգային ժողովում ավարտվեց կառավարության ծրագրի քննարկումը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  նշեց, որ իշխող խմբակցությունը կողմ է քվեարկելու ծրագրին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց ներկայացրած առաջարկությունների ընդունումից է կախված խմբակցության կողմ քվեարկելը: «Եթե մեր առաջարկները մնան անարձագանք, ապա բնականաբար կառավարության այս ծրագրին «Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու: Բայց անկախ մեր քվեարկությունից՝ մենք մնալու ենք ձեր համախոհը»: https://youtu.be/IGKdo96detI Խորհրդարանական 3-րդ խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», դեմ է քվերակելու կառավարության նախագծին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շեշտեց. «Միայն կառավարության կառուցվածքը բավարար է, որ մենք դեմ քվեարկենք, առանց ծրագիրը կարդալու, որը նախկին ավտորիտար համակարգի պահպանման միտումով թողնված կառուցվածք է: Դեմ ենք նաև կադրային քաղաքականության համար, և մենք ասում ենք, որ պարոն Փաշինյան, ընդդիմությունը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի», ձեզ առաջարկում է ազատվել Սերժ Սարգսյանի երկրորդ պլանի խաղացողներից, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է 5 տոկոսից ավելի աճ ապահովել»: https://youtu.be/EjeJkhsZnR0 Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նախ հայցեց ներկաների ներողամտությունը, եթե իր խոսքում որևէ մեկը նկատել է մուննաթ կամ հեգնանք: «Համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն, մյուս կողմից կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետև ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք և եթե այսօրվա իմ խոսքում կամ հետագայում ինչ-որ մեկը այդպիսի տպավորություն կստանա, թե ես ինչ-որ մեկի վրա մուննաթ եմ գալիս, կամ ինչ-որ մեկին հեգնում եմ, միանգամից ասեմ, որ դա սխալ տպավորություն է»: Նորընտիր 7-րդ գումարման Ազգային ժողովը, ըստ Փաշինյանի՝ նոր որակի խորհրդարան է, վերջին 3 օրերի քննարկումները դրա վառ ապացույցն էին: «Ունենք նոր որակի խորհրդարան, այն պարագայում, երբ ես ներկաներից շատերին ճանաչելով կարող եմ ասել, որ այստեղ արձանագրվել է հնարավոր ինտելեկտուալ պոտենցիալի մի փոքր մասը և համոզված եմ, որ այդ պոտենցիալը նոր դրսևորումներ կունենա և հույս ունեմ, որ դա նույնպիսի որակների կբերի մեր նոր օրենսդրության մեջ: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բախում»: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ կառավարության ծրագիրը գրվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, որը դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել է բացարձակ մեծամասնության քվեն: Կառավարությունը վճռական է տրամադրված՝ իրականացնելու տնտեսական հեղափոխություն: «Անհատի զարգացման ուղղությամբ պետության հիմնական գործառույթը քաղաքացիների ստեղծարար ընդունակությունների զարգացման և իրացման համար հնարավորություններ ստեղծելն է հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ գիտություն, մշակույթ, սպորտ, կրթություն, քաղաքականություն, տնտեսություն և այլն: Ըստ այդմ՝ օրենքով չարգելված ցանկացած գործունեություն լինելու է հանրամատչելի, յուրաքանչյուր ոք սոցիալական, գիտական, քաղաքական դիրքին արժանանալու է օբյեկտիվ ստեղծարար ընդունակություններ իրացմամբ»: «Ով ՀԴՄ կտրոն չի տալիս, նվազեցնում է մեր բանակի մարտունակությունը»,- ասում է վարչապետը։ Փաշինյանը նաև նշում է, որ միջազգային կառույցի լուրջ պատասխանատուից հավաստիացում է ստացել, որ իրենք ընդունում են այն պնդումները, որ այսօր Հայաստանի լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում են նախկին կոռումպացված իշխանությունների վերահսկողության տակ։ Վարչապետը վստահ է՝ կառավարությանը հաջողվելու է տնտեսական հեղափոխություն իրականացնել, դրան պետք է նպաստի յուրաքանչյուր քաղաքացի, իր ունեցած հնարավորության սահմանում: «Որևէ մեկը թող հոռետասական կանխատեսում չանի, որովհետև դա հին տրամաբանությունն է՝ լինելու է վատ կամ ավելի վատ։ Չի լինելու վատ կամ ավելի վատ: Լինելու է լավ ու ավելի ու ավելի լավ ու այդպես անընդհատ, բայց սրա համար ամեն քաղաքացի պետք է այս մտածողությունը իր մտքում կրի»: Ես սկսում եմ իմ երկրորդ քայլարշավը՝ դեպի տնտեսական հեղափոխություն` հայտարարեց Փաշինյանը։