Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100-ամյակն առանց Արամի. ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը (տեսանյութ)

Քաղաքականություն
tttttttttt-1

ԵՊՀ մի խումբ ուսանողներ շարունակում են պահանջել ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Այսօր իրազեկման երթ անցկացվեց «100-ամյակն առանց Արամի» կարգախոսով։ Ուսանողները պահանջագիր-նամակ էին ուզում փոխանցել հոգաբարձուների խորհրդին։ Ուսանողները նաև ստորագրահավաք անցկացրին ու ստորագրեցին պահանջագրի տակ: Նամակով ուսանողները պահանջում են գումարել հոգաբարձուների խորհրդի նիստ ու անվստահություն հայտնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։ Խորհրդի սենյակի դուռը փակ էր, սակայն ցուցարարները սպասեցին մինչև հոգաբարձուների խորհրդի քարտուղարը ներկայացավ և ընդունեց նամակը։ Ուսանողները հայտարարեցին, որ վաղն առավոտյան 9:30-ից սկսած ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմացից դարձյալ իրազեկման երթ են անցկացնելու: Սակայն չբացառեցին, որ հոգաբարձուների խորհրդի պատասխանից կախված կարող է փոփոխություններ լինեն հետագա գործողություններում: