Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կառավարության ծրագրի իրականացման երաշխիքներն է պահանջում (տեսանյութ)

Քաղաքականություն
XG_Sx48HBNw

Ազգային ժողովում 3-րդ օրն է շարունակվում է քննարկվել կառավարության ծրագիրը: Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներկայացնում է իրենց խմբակցության կողմից առաջարկվող փոփոխությունները: Ըստ խմբակցության՝ կառավարության ծրագիրը պետք է լրացնել 9-րդ գլխով, որտեղ կամրագրվեն ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիսկերը, ծրագրի իրականացման կոնկրետ գործիկաքազմը և ըստ տարիների պարտականությունները մինչև 2023 թ.: «Առաջինը ծրագրում արձանագրվում է պետության կողմից ֆինանսավորվող ըստ պարտականությունների և ըստ աղբյուրների պետական և պետության մասնավոր հատված համագործակցության շրջանակներում դրամական միջոցների ծավալները: Երկրորդը 2019-2023 թթ. ՀՀ ընտեսության մեջ ներգրավվող ներդրումների ընդհանուր ծավալը ըստ տարիների, այդ թվում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը: 3-րդ՝ հարկել ՀՆԱ աճը ըստ տարիների: Չորրորդը՝ Արտահանում-ՀՆԱ հարաբերակցություն աճը ըստ տարիների: 5-րդ՝ նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը ըստ տարիների ու ըստ ոլորտների: 6-րդ՝ վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ըստ տարիների և վարկերի տոկոսադրույթիների փոփոխման դինամիկան ըստ տարիներ: 7-րդ ՝ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ըստ տարիների, 8-րդ նվազագույն աշխատավարձի աճը ըստ տարիների, 9-րդ՝ միջին կենսաթոշակի աճը ըստ տարիների, 10-րդ՝ աղքատության նվազման աճը ըստ տարիների և 11-րդ՝գործազրկության նվազման աճը ըստ տարիների»: