Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0127540

Արդեն երրորդ օրն ՝ ԱԺ լիագումար նիստում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը։ Ծրագիրը ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո նա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Երեկ սկսվեց մտքերի փոխանակությունը։ Այսօր շարունակվում են պատգամավորների ելույթները, որին կհաջորդեն ելույթներ խմբակցությունների անունից և վարչապետի ամփոփիչ ելույթը։ Կառավարության ծրագիրը կընդունվի քվեարկությամբ։ «Իմ քայլը» խմբակցությունից տեղեկացրել են, որ հավանաբար միասնաբար կողմ կքվեարկեն։ Այս պահին դեռ հստակ չէ, թե ինչպես են քվեարկելու ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները։ Ցանկացած պարագայում կառավարության ծրագիրը կընդունվի. դրա համար բավարար են նույնիսկ միայն կառավարող խմբակցության պատգամավորների ձայները։