Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները հեռացել են՝ փետրվարի 15-ին Կառավարության ներկայացուցիչներին հանդիպելու պայմանով միայն (տեսանյութ)

Հասարակություն
Untitleդդդd

Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները դադարեցրել են գործարանը փակվելու դեմ բողոքի իրենց ակցիան՝ ուրբաթ՝ փետրվարի 15-ին, Կառավարության ներկայացուցիչներին հանդիպելու պայմանով միայն:

Ցուցարարները մտադիր էին միջպետական երկաթգիծը փակ պահել նաև գիշերը, սակայն անսալով Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հորդորին՝ համաձայնել են ժամանակավոր դադարացնել բողոքի ակցիան:

Ժամը 20:20-ի դրությամբ երկաթգիծը բաց էր: