Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին Օսիպյանին հիշեցնում է անցյալը (տեսանյութ)

Հասարակություն
gaspari

Ըստ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի՝ «Սասնա ծռեր» խմբին պետք է համաներում շնորհվի։ «Սասնա ծռերի» գործողությունները, ըստ նրա, պետք է դիտարկվի ոչ թե այս օրերի իրողություններով, այլ 2016-ի։ «Ես այստեղ եկել եմ նաև աջակցելու Սասնա ծռերին. այնպես, ինչպես 2016 թվականին։ Աջակցում եմ նրանց այսօր՝ 16 թվականի կատարված գործողությունների համար»,- ընդգծում է քաղակտիվիստը։ Գասպարին ասում է, որ թող իրեն էլ «Սասնա ծռեր»-ի պես դատեն, որովհետև ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցող հավաքների ակտիվ մասնակից է և պատրաստ է իր մարմնով պաշտպանել «Սասնա ծռեր»-ին։ Նա մեկնաբանեց նաև «Սասնա ծռեր»-ի գործով նախորդ նիստին Վալերիյ Օսիպյանի գնահատականները խմբի գործողությունների վերաբերյալ։ «Գուցե պետք է Վալերիյ Օսիպյանին հիշեցնել, որ նույն այդ պահին, որը ինքը գնահատում է, թե ծռերը իր հանդեպ ոչ այնքան մեղմ են վարվել, Ազատության հարապարակից ՊՊԾ գնդի գրավման առաջին օրը ինձ բերման էին ենթարկում, տեսախցիկը ֆիքսում է, թե ինչպես է ոստիկանը հանդգնում թքել ինձ վրա»,- ընդգծում է Գասպարին։ Վերջինս Օսիպյանին հորդորեց համեմատել մի դրվագ ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցող ակցիաներից։ Ձերբակալությունից հետո ոտիկանության աշխատակիցը, ըստ Գասպարիի, վերջինիս դեմքի վրա է կանգնել բերանը փակելու համար, որպեսզի չգոռա «Սերժիկ մարդասպան, Սերժիկ սրիկա»։