Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ թողնված է քաղաքացու նախաձեռնությանը. ՀՅԴ-ն՝ կառավարության ծրագրի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik-minas

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշում է, որ ՀՅԴ կուսակցությունն ունի կառավարության ծրագրի վերաբերյալ մասնագիտական քաղաքական գնահատումներ, որը առաջիկայում կհրապարակվի ամբողջ ծավալով։ Նա նշում է, որ իրենց մասնագիտական ոլորտային խմբերի ներկայացուցիչները պատրաստ են հարց ու պատասխանի, բանավեճերի միջոցով իշխանության պատասխանատուների հետ քննարկելու իրենց առարկություններն ու տեսակետները։ «Ամեն ինչ թողնված է քաղաքացու նախաձեռնությանը, բայց մենք գիտենք, որ թե տնտեսական համակարգում, թե աշխատողների մասնագիտական կարողությունների և թե գործազուրկների վիճակի վերաբերյալ, պետությունը ասելիք ունի։ Կառավարությունը չի կարող ձեռքերը լվանալով փոքր կառավարության կարգախոսով փորձել այս խնդիրները լուծել»։ Ըստ Արծվիկ Մինասյանի, գործազուրկների թիվը 232 000 է, խոսվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին, բայց այս ճյուղում աշխատողների թիվը տատանվում է 13000-ից 15000-ի, լավագույն դեպքում 5 տարվա ժամանակահատվածում թիվը կարող է հասնել 150000-ի։ Նրա կարծիքով կառավարությունը բոլոր ոլորտներում պետք է հստակ թիրախավորի և ներկայացնի գործողությունների ամբողջությունը ՝ պաշտպանության, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։