Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները հարց տալու առիթ չունեն նախագահին ու դա շատ վատ ա. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-4

Պատգամավորները շարունակում են հարցեր ուղղել կառավարության ղեկավարին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին հետաքրքրեց, արդյոք Հայաստանի համար ճիշտ է նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարման ձևը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, խորհրդարանական համակարգը դեռ պետք է աշխատի. Ես այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագաի հետ այդ թեմայով էինք էինք խոսում և իրեն անկեղծ ասացի, որ օրինակ՝ եթե ես հիմա այս առիթները չունենայի , և ենթադրենք ես լինեի այն լիազորություններով Հայաստանի նախագահը, ես այդ վիճակին չէի դիմանա, որովհետև, ինձ, որպես հրապարակային քաղաքական գործիչ, շատ անհրժեշտ է լինել այս ամբիոնում, լսել այս հարցերը և ստանալ պատասխանները և գաղափարները անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ։ Իհարկե, այնպես չի, որ նախագահն այդ հնարավորությունը չունի, բայց զուտ առիթներ ստեղծելու համար, այդ հնարավորությունները պակաս սահմանափակ են և պակաս ժողովրդավար են, որովհետև պատգմավորները հարց տալու առիթ չունեն նախագահին  ու դա շատ վատ ա»։