Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը՝ սահմանին առեւտրականներից մաքսատուրք գանձելու հետ կապված խստացումներին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol4-1

Ֆուռը բերում սահմանին կանգնեցնում են ու 50-50 կգ-ներով Հայաստան են բերում ամբողջ ապրանքը. Ոչ եւ ոչ, չի լինելու այդպիսի անսկզբունք կոմպրոմիս որեւէ մեկի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանին առեւտրականներից մաքսատուրք գանձելու հետ կապված խստացումներին ու բողոքներին: «Եթե կառավարությանն ասելու են՝ ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար սա արեք, նա արեք... ցույց արեք այն ժամանակ, երբ կհասնեք այն քանակներին, որ կհասկանանք՝ իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, կգնանք մեր գործին: Բայց մենք չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք, իրար ֆռցնենք: Ով ավելի շուստրի է, կառավարությանը ստիպում է որոշում կայացնի: Չի լինելու այդ որոշումը, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու ենք: Չկա ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի»,-ասաց Փաշինյանը: