Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

aravot.am. Տնտեսական հեղափոխության ծրագիր չէ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tsarukyan

Aravot.am-ի հրապարակումը ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Շատ գեղեցիկ է գրած, կամեցողություններով, ցանկություններով լի»,- այսպիսի տպավորություն է թողել կառավարության ծրագիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ: Բայց սրանից բացի, Ծառուկյանն ասաց. «Չեմ թաքցնում, կամի 2-3 դրույթներ, որը իրականացման դեպքում ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա իր կյանքում: Մեն ելույթներ ենք ունենալու, այնտեղ կասենք, կիմանաք»: Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ դրական է գնահատականը եւ ձեր խմբակցությունը կողմ կքվեարկի՝ Ծառուկյանը պատասխանեց. «Այսօր հեղափոխություն է եղել, բայց պետք է լինի տնտեսական հեղափոխություն: Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի: Եթե չփոխվի, ուրեմն մենք դրան կողմ քվեարկել չենք կարող»: Հարցին՝ ի՞նչն եք ուզում փոխվի, նա պատասխանեց. «Համապատասխան ելույթները կտեսնեք»: Թե ի՞նչը հեղափոխական չի համարում Ծառուկյանը՝ նա ասաց. «Բոլորիդ ասեմ՝ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները եւ մեխանիզմը, որը այսօր բացակայում է: Որեւիցե թիվ, որ ասենք թե 2019-ին ինչ աղբյուրներից պետք է դրվի, ինչ ժամկետում եւ ի՞նչ մեխանիզմով պետք է դա իրականացվի»: Հարցին՝ ներդրումների համար հիմք չե՞ք տեսնում, դա՞ եք ասում՝ Ծառուկյանը պարզաբանեց.«Ցանկացած կառավարութՅան  ծրագրի համար անհրաժեշտ է  գումարներ դնել, գումարներ: Առանց գումար տնտեսական աճ, զարգացում չի կարող լինել: Ներդրումը դա, ասենք թե, դնում է անհատական մարդը՝ իր  բիզնեսը զարգացնելու համար: Ներդրման համար, որ գրված է 15-20 տոկոս աճ լինի, հենց այնպես ներդրում չի կարող լինել: Մենք չենք կարող հենց այնպես գնանք մարդկանց խնդրենք, ասենք՝ դրեք: Անհրաժեշտ է օրԵնքներ փոխվի, պայմաններ, ամբողջ աշխարհում հրապարակվի, որ նոր կառավարությունը Հայաստանում ներկայացնում է այսպիսի ծրագրեր, արտոնություններ, նպաստավոր պայմաններ ներդրումների համար: Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն բոլոր երկրներում ինչ պայմաններ է, մերը պետք է  ավելի լավը լինի, ավելի արդյունավետ, որ ներդրողները գան»:  Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։