Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ նվիրված Հայաստանում եւ Վրաստանում երիտասարդական քաղաքացիական ակտիվիզմին (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture1

Փետրվարի 11, 2019թ., Երեւան «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը պատրաստել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ նվիրված Հայաստանում եւ Վրաստանում վերջին մի-քանի տարիների երիտասարդական քաղաքացիական ակտիվիզիմին: Ֆիլմը նկարահանվել է Միջազգային Վիշեգրադի հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության աջակցությամբ՝ «Երիտասարդ ակտիվիստ» երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների` սոցիալական քարոզարշավներում անհրաժեշտ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընթացքում վերապատրաստվել են ավելի քան 200 երիտասարդ ակտիվիստ Հայաստանում եւ 100՝ Վրաստանում: «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ն իրականացրել է «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը 2017-2018թ. Հայաստանում եւ Վրաստանում՝ «Բազմազգ Վրաստան» հանրային շարժում, Չեխիայի «Փիփլ ին Նիդ» (People in Need) եւ Լեհաստանի ՍԱԼՏՕ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրս կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի ավարտը համընկավ Հայաստանում Թավշյա հեղափոխության հետ:   «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ լրատվական ծառայություն   Ֆիլմը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ՝