Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասուն Միքայելյանը`ԵԿՄ նախագահի թեկնածու

Կարևոր լուրեր Քաղաքականություն

Այսօր՝ փետրվարի 11-ին, ԵԿՄ վարչությունում տեղի ունեցավ հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաև Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարների, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով: ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարված, ասաց, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառեց ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը: Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշեցին պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Սասուն Միքայելյանը ևս ներկաներին կոչ արեց համախմբվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Ս. Միքայելյանը շնորհակալություն հայտնեց նման վստահության իրեն արժանացնելու համար