Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Ռուբինյանին գոհացնում է կառավարության ծրագրի մեջ արտաքին հարաբերությունների բաժինը

Քաղաքականություն
ruben-rubinyan-634x445

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին գոհացնում է կառավարության ծրագրի մեջ արտաքին հարաբերությունների բաժինը։ «Արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան, ինչը չի նշանակում, որ գործող ուղությունների շրջանակում տեղ չկա աշխատելու, և չպետք է հարաբերությունները խորանան մի շարք ուղղություններով և չբարձրաձայնվեն այն խնդիրները, որոնք հուզում են մեզ և հանրությանը»։ Ինչ վերաբերում է Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելուն։ Դիտարկմանը, թե անհրաժեշտ չէր խորհրդարանի համաձայնությունը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիմքը 2001թ. կնքված պայմանագիրն է»։