Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ են 20 համայնքում

Պաշտոնական
avaganu-yntrutyunner

ԿԸՀ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  փետրվարի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 20 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։
 Մարզերի 20 համայնքներից 8-ում արտահերթ ընտրություններ են լինելու։  Ուրցաձոր, Մալիշկա եւ Աշոցք համայնքներում համայնքապետերը կրկին առաջադրել են իրենց թեկնածությունները։ Ուրցաձոր համայնքում առաջադրվել է 7 թեկնածու, որից 2-ն ինքնաբացարկ է ներկայացրել։ Մալիշկա համայնքում առաջադրվել է 5 թեկնածու, որից 3-ն ինքնաբացարկ է ներկայացրել։ Աշոցք համայնքում առաջադրվել է 7 թեկնածու։։ Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Տեղեր, Օհանավան, Արեւաբույր, Ուրցաձոր, Վարդաշեն, Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Վարդանաշեն, Ակունք, Վարդենիս, Ձորագետ, Նոր Գեղի, Քաղսի, Աշոցք, Հառիճ, Մալիշկա, Ակնաղբյուր, Ծաղկավան համայնքներում: