Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karavarutyun

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները. 1.   Արտաքին գործերի նախարարություն 2.  Պաշտպանության նախարարություն 3.  Արտակարգ իրավիճակների նախարարություն 4.  Արդարադատության նախարարություն 5.  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 6.  Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն 7.  Բնապահպանության նախարարություն 8.  Առողջապահության նախարարություն 9.  Ֆինանսների նախարարություն 10. Էկոնոմիկայի նախարարություն 11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 12. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: