Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրհներգն առաքելությունը կատարել է, պետք է փոխել. Գուսան Հայկազուն (տեսանյութ)

Հասարակություն
gusan

«Այս կոնտրաստը չի կարելի խախտել», - ասում է նկարիչ Կարեն Աղամյանը՝ անդրադառնալով Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ դրոշի գունային համամասնությանը։

Ըստ նկարչի՝ քանի դեռ դրոշը փոխելու քաղաքական պատվեր չկա, չի կարելի է քննարկել դա։

Նկարիչ Կարեն Աղամյանի կարծիքով դրոշի փոփոխման անհրաժեշտ արգումենտը դեռևս չկա։ Իսկ Գուսան Հայկազունն առաջարկում է դրոշի վրա ավելացնել Արարատ լեռը։
Գուսան Հայկազունի կարծիքով՝ ներկայիս պետական օրհներգի որոշ տողերից եղեռնի, ճնշվածության հոտ է գալիս։
«Մեր այսօրվա հիմնն իր առաքելությունը կատարել է արդեն 100 տարի», - ընդգծում է երգահանը։ Գուսան Հայկազունի կարծիքով պետք է մրցույթ անցկացվի և պետք է կանոնավոր մրցույթ հայտարարվի, եթե արդեն իսկ փոփոխելու անհրաժեշտությունը կա։ «100 տարի է անցել, առաջվա խեղճուկրակ ժողովուրդը չենք», - շեշտում է երգահանը։