Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիքիս անդամներին վտանգ է սպառնում. Զարուհի Մեջլումյան (տեսանյութ)

Հասարակություն
ZARUHI

Հայտարարություն վտանգի մասին Սիրելի իրավագիտակից մարդիկ, տարածելը խրախուսելի է Վերջին շրջանում մեր իրավունքների իրացման դեմ հակաիրավական արշավը հոգեբանական ծանր հարված հասցրեց մեր ընտանիքին: Թեպետ ներման հարցը տապալվեց, այնուամենայնիվ հետապնդումը, թշնամանքի սերմանումը, ատելության քարոզը, սպառնալիքները շարունակվում են: Այսինքն՝ այս հալածանքի պատճառներն ավելի խորն են, քան առաջին հայացքից թվում են: Ուստի, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե իմ ընտանիքի որևէ անդամի ֆիզիկական առողջությանը կամ կյանքին որևէ բան պատահի, մեղավոր անձանց շրջանակը կամ պատվիրատուները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են: Այդ անձանց անունները՝ կից փաստերով հատ առ հատ հանձնում եմ պետական համապատասխան կառույցներին, մի քանի իրական լրատվամիջոցի և այս տարիներին մեր թիկունքը ամուր պաշտպանող ընկերներիս:

Պայքարը շարունակվում է...