Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Դմիտրի Շուգաևի հետ

Պաշտոնական
1-2-1

Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը   Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 7-ին հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության ուղենիշները։ Երկուստեք նշվել է ոլորտի կարևորությունը և համագործակցության բարձր մակարդակը։