Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը խախտո՞ւմ է իրավունքը՝ պահանջելով չծխել (տեսանյութ)

Հասարակություն
fTzxKdG-Ibc

 Հանրային  սննդի օբյեկտում ծխելն արգելելը Մարդու իրավունքների խախտում չէ,- ասում է իրավապաշտպան Ավետիք  Իշխանյանը,թեեւ ինքն էլ ծխող է եւ Առողջապահության նախարարի   նախաձեռնությունը իրեն էլ է  վերաբերում։ Գնահատականներն գուցե սուբյեկտիվ հնչեն՝ հենց այդ պատճառով։ «Այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը, մինչև մեր օրենքի նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում բոլոր ռեստորաններին, սրճարաններին, փաբերին և մնացած հանրային սննդի հաստատություններին դառնալ մաքուր օդով ու ծխից զուրկ։ Մեր բոլոր քաղաքացիներին էլ կոչ եմ անում որոշում կայացնելիս՝ առողջությունը համարել առաջնահերթություն»,-  ՖԲ-ում գրել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ավետիք Իշխանյանը նկատում է, որ որեւէ մեկը  չի կարող վիճարկել, որ ծխելը վնասակար է առողջությանը, ծխելու դեմ պետք է պայքարել։ Բայց միանգամից այդ չի կարող լինել.  «Մի հարվածով վերացնել,  այնքան էլ  գործնական չի լինի»։ Ըստ նրա՝    հանրային սննդի  հաստատությունում  ծխելու  արգելքը կարող է գործել աստիճանաբար։ Հակառակ դեպքում՝  հաստատությունները կգերադասեն տուգնավել, քան  այցելուների կտրուկ նվազում։  Նախ պետք է ստեղծվեն տարբեր սրահներ՝ ծխողների եւ չծխողների, քանի որ ակնհայտ է ,ո ր մի խավի համար՝ ծխելը սեղանի շուրջ ինչ-որ բան քննարկելու լավագույն տարբերակն է եւ ժամանակ է  պետք, որ նա ընդունի  խաղի նոր կանոնները։  Իսկ եթե  բոլոր  դեպքերում  ծխելն արգելվի սննդի հաստատությունում, ապա մեկ գավաթ  սուրճի համար Ավետիք Իշխանյանը  թերեւս ընկերոջ հետ  չի գնա սրճարան, քանի որ   նա  դեռ չի պատկերացնում՝  ծխելու համար զրույցն ընդհատելն ու սրահից դուրս գալն ՝ ինչպես կազդի  զրույցի հետագա  մթնոլորտի վրա։ Ըստ իրավապաշտպանի՝  նա այդպես մտածող միակը չէ։