Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի կարելի ապստամբությանը վերաբերող դատական նիստերը փակ անել. Գեւորգ Սաֆարյան

Քաղաքականություն
sasna

«Չի կարելի նման դատական նիստերը. դատական նիստ, որ վերաբերում է ապստամբությանը` անել փակ: Անգամ Քոչարյանի և Սերժի ժամանակ նման բան չի եղել: Հիշե՛ք «Մարտի 1»-ի գործերը»,- ասում է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը՝ բողոքելով դատավորի այն որոշումից, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն անցկացվի փակ: Սաֆարյանը ընդգծում է, որ նիստից Սմբատ Բարսեղյանի դուրս գալու ընթացքում իրենց համակիրներն ընդամենը ծափահարել են, և դա չէր կարող խանգարել նիստին: Նրա համոզմամբ՝ դատարանի որոշումը միտումնավոր է եղել, որպեսզի կոծկվի քրեական գործը: «Գործը փլուզվում ա: Երբ որ տեսաք՝ երկու տուժող արդեն, մեկը՝ այս դատավարության ընթացքում, մյուսը՝ Անդրեասի դատավարության ընթացքում, երկու այսպես կոչված տուժող եկել են դատարան և իրենք իրենց տուժող չեն ճանաչում: Փլուզվում ա գործը»,- ընդգծում է Սաֆարյանը: