Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանյանի և Փաշինյանի հարաբերությունները շոկոլադային են. Ա. Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aram

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի համոզմամբ՝ կառավարությունն իր տված խոստումները չի կատարել: «Այսօր չի արվում այն խոստումները, որոնք տրվել էին հրապարակում, նկատի ունեմ կոռուպցիան: Օդում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանում թիվ 1 կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է: Եթե այն ժամանակ  ճամպրուկներով էին փող տանում Բաղրամյան 26, հիմա հարկահավաք միջնորդ կա: Այն որ Նիկոլ Փաշինյանի ազգականը աշխատում է Սամվել Ալեքսանյանի համակարգում որպես կադրերի բաժնի վարիչ, որ նրա հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ շոկոլոդային են: Բա ո՞ւր է Գագիկ Խաչատրյանը, ո՞ւր է այն ստվերը, որն ասում էին: Մենք տեսնում ենք, որ որևէ լուրջ փոփոխություն չի եղել»: Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ապա Արամ Հարությունյանը կարծում է, որ ռեֆորմներ չեն եղել և  հույս էլ չունի որ կլինի: Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հակադարձեց՝ վերևի օղակում կոռուպցիա չկա, չի բացառում, որ միջին և ներքևի օղակներում լինեն: «Շատերը դեռ սովոր չեն ապրել նոր արժեհամակարգում և իներցիայով գնում են այդ ճանապարհով: Շատերն էլ չեն ուզում ապրել այդ արժեհամակարգով և իրենց գործունեությամբ փորձում են նոր իշխանությունների ժողովրդի  նկատմամբ հակակրանք սերմանել»: Պատգամավորն ասաց,- եթե հայտարարություն է  արվում, որ գումարներ են վճարում, ապա թող անուններ էլ տրվեն: Սրան հակառակ, Արամ Հարությունյանը տվեց Գագիկ Խաչատրյանի անունը: Աղազարյանի պատասխանը չուշացավ: «Գագիկ Խաչատրյանը ի՞նչ:  Գագիկ Խաչատրյանը շուտով պիտի պատասխան տա իր կատարած իրավախատումների համար»: Իսկ ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ տնտեսական հեղափոխության մասին խոսելը դեռ վաղ է: «Մեզ մոտ դրսից գալիս էր  3 մլրդ  դոլար, հիմա 3 անգամ նվազել է: Այդ 3 մլրդ դոլարը պահում էր մեր միջին ու փոքր բիզնեսը: Մի հատ շրջեք Երևանի փողոցներով, թե ինչքան կրպակ ու փոքր խանութ է փակվել, գնորդ չկա»:  Մանրամասն՝ տեսանյութում: