Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը մոտ է Բրազիլիայի չեմպիոնի կոչմանը

Սպորտ
a1chess-brazilia

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է հաջող հանդես գալ Բրազիլիայի 2018թ առաջնությունում: Միջազգային վարպետ Ռոբերտո Մոլինայի հետ չորս խաղից բաղկացած եզրափակիչ մրցամարտում արդեն կայացել են երկու պարտիաները: Մեր հայրենակիցն առջեւում է 1,5:0,5 հաշվով: Եթե այսօր նախատեսված երրորդ պարտիայում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթանակ տոնի, ապա ժամանակից շուտ կնվաճի Բրազիլիայի չեմպիոնի կոչումը: