Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ծրագիրն այսօր չի ուղարկվի ԱԺ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-pashinyan

ՀՀ կառավարության հերթական նիստն այս անգամ անցկացվեց մեկ օր շուտ։ Կառավարության շենքի դիմաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները նիստից առաջ հանդիպեցին Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանի հետ եւ հայտնեցին, որ Բագրատաշենի անցակետում գողություն է կատարվում՝ մեքենաների հայելի, այլ մասեր. «Մեր մեքենաները վնասում են, գողանում են, ե՞րբ մեր հարցը կքննարկվի, այսօրվա կառավարության նիստում կբարձրաձայնվի՞ դրա մասին»,- նախարարին հարցրեց ղեկը աջ նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը։ Հակոբ Արշակյանը խոստացավ, որ այս հարցը քննարկման կդրվի կառավարության հաջորդ նիստի ժամանակ։ «Ասում էին,որ նախորդ շաբաթ պետք է քննարկեն, հետո այս շաբաթ, հիմա էլ հաջորդ շաբաթ։ Պարզապես մեքենաները վնասում են, չգիտենք ով է անում, ինչու են անում, դիտավորություն է, թե ոչ»,- նշեց Իգիթյանը։ Նախարարը խորհուրդ տվեց ոստիկանություն դիմել, եթե գողություն է կատարվում։ 2 գաղտնի, 13 չզեկուցվող եւ 4 զեկուցվող նախագծերով կառավարությունն այսօր սկսեց իր աշխատանքը:  https://youtu.be/gncZRvHkY9A Չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունելուց հետո գործադիրն անցավ օրակարգային զեկուցվող հարցերին։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը հաստատելու մասին հարցը։ Բուհի խորհուրդը դեկտեմբերի 25-ին ռեկտորի պաշտոնում ընտրել է Վարդան Էդիկի Ուռուտյանին։ Ուռուտյանը հաստատվեց ռեկտորի պաշտոնում։  Վարչապետը շնորհավորեց եւ կարեւորեց Ագրարային համալսարանի դերը գիտահեռազոտական ոլորտում։ https://youtu.be/i11B7hgir5s Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Տիգրան Պետրոսյանը ներկա է այսօրվա նիստին, կառավարության անդամները հարցեր չունեին։ Վարչապետը շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց նրան։ https://youtu.be/sG9j3kFrJMs Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ։ Փաշինյանը նորանշանակ մարզպետներին ասաց, որ առաջնային խնդիր է մարզերում նոր ներդրումների կիրառումը եւ աշխատատեղերի ստեղծումը եւ հաջողություն մաղթեց նրան բոլոր ոլորտներում։ Կառավարության ծրագրին կառավարությունը հավանություն այսօր չտվեց։ Ծրագրի նախագծով առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսություն կառուցելուն»,- ներկայացնելով նախագիծը նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ ծրագրի նախագծմանը մասնակցել են բոլորը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ տեքստը, որի վրա օրերով եւ ժամերով աշխատել են, ներառական է։ Եթե խմբագրական բնույթի աշխատանքներ կան, դրանք պետք է անել մինչեւ փետրվարի 8-ը։ «Մինչեւ ամսի ութը խմբագրած տարբերակը կուղարկենք ԱԺ»,- ասաց Գրիգորյանը։ Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարության ծրագրի հիմքը, հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է։ Փաշինյանն ասաց, որ մինչեւ վաղը երեկոյան բոլոր հարցերը կլուծվեն եւ այսօր հարցը քվեարկության չդրվեց։ https://youtu.be/_PkpdffBlWU [caption id="attachment_1660262" align="aligncenter" width="700"] RA Government's regular session took place[/caption] [caption id="attachment_1660263" align="aligncenter" width="700"] RA Government's regular session took place[/caption]