Լեւոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-2019-ին
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի 2019թ Grand Chess Tour-ի մրցաշարներին: Այս տարի այն կանցկացվի 4 աշխարհամասում, 7 երկրում, քանի որ կազմակերպիչներն ավելացրել են մրցումների թիվը: Մասնավորապես՝ արագ շախմատի մրցաշարեր կանցկացվեն Կոտ դ’Իվուարում, Ռումինիայում, Հնդկաստանում, դասական շախմատի նոր մրցաշար՝ Խորվաթիայում: Առաջին յոթ մրցումների արդյունքներով կձեւավորվի ուժեղագույն քառյակը, որը Լոնդոնում կվիճարկի գլխավոր մրցանակը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 1,75 մլն դոլար: Նշենք, որ մասնակիցների թվում ընդգրկված են 12 շախմատիստ, որոնք բարձր տեղեր են զբաղեցնում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Սակայն, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը վերջերս պաշտոնապես հայտարարել է ակտիվ շախմատից հեռանալու մասին: Նրան հավանաբար կփոխարինի ռուսաստանցի մեկ այլ շախմատիստ: Grand Chess Tour-2019-իառաջին մրցաշարը կկայանա մայիսի 7-12-ին, Կոտ դ’Իվուարում: