Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայի դատարանը Ժոզե Մոուրինյոյին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման

Սպորտ
sport-mourinyo-5.02..

Իսպանիայի գերագույն դատարանը Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ հարկերը վճարելուց խուսափելու համար: Ըստ իսպանական լրատվամիջոցների, պորտուգալացի մասնագետը 2011/12թթ մադրիդյան  ակումբում աշխատելիս ցույց չի տվել իր բոլոր եկամուտները, որի արդյունքում նա չի վճարել 3,3 մլն եվրո հարկ: Սակայն, Ժոզե Մոուրինյոն ոչ մի օր չի անցկացնի անազատության մեջ, քանի որ ընդունել է իր մեղքը եւ համաձայնել է վճարել 2,2 մլն եվրո տուգանքը: Նախկինում նույն եղանակով իսպանական արդարադատությունից ձերազատվել էր Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, որը իր եկամուտները թաքցնելու համար վերջերս վճարել է 17 մլն եվրո տուգանք: