Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ

Պաշտոնական
Raffi-HovannisianJoseph-Daul

5 փետրվարի 2019թ., Բրյուսել: Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին: Համաեվրոպական ղեկավարը եւ Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները Հանրապետությունում եւ տարածաշրջանի մարտահրավերները: Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաեւ մասնակցեց եւ ելույթով հանդես եկավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովում:   «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն