Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հայաստանը երբեք արդարադատությամբ չի փայլել. գրականագետ  (տեսանյութ)

Քաղաքականություն
pastaban

Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով Հայաստանը երբևէ չի ունեցել և այսօր էլ չունի արդարադատությունն  իրականացնող իշխանություն. «Մենք ունենք օրենքների հետևում թաքնված դատական իշխանություն, իսկ օրենքները, որպես կանոն՝ շատ հաճախ չեն արտացոլում արդարադատությունը։ Սա ամենամեծ խնդիրն է, հեղափոխությունը առերևույթ տեղի է ունեցել իշխանության երկու ճյուղերում, իշխանության երրորդ ճյուղում կարող է տեղի ունենալ սահմանադրության փոփոխությամբ, քանի դեռ չի նախաձեռնվել այդ փոփոխությունը,  չենք կարող ակնկալել արդարադատության իշխանության գոյությանը»։ Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը ընդգծեց, որ երբ ասում են հեղափոխություն եղավ՝ իր համար այդ ձևակերպումը կասկածելի է, քանի որ մինչև հիմա սահմանադրության մեջ փոփոխություններ չեն եղել։ Թողնելով կարևոր գործերը նստած քննարկում են հիմնը փոխելու, քննարկում են թեթև թմրեցուցիչները լեգալացնելու և նման  շատ երկրորդական բաներ» Գրականագետ Դավիթ Գասպարյանի համոզված է, որ Հայաստանը երբեք չի փայլել արդարադատությամբ։ «Հիշենք անցյալի փորձը, ով ինչպես ցանկանար, ինչ միջոցներ, կապեր ունենար ըստ այդմ շատ հարցեր լուծվում էին, հիմա շատ բան է փոխվել, սակայն, երբ մարդուն ձերբակալում ու բաց են թողնում, հետո նորից ձերբակալում են՝ անվստահություն է առաջացնում»։ Արայիկ Պապիկյանը ավելացրեց նաև, որ տարիներ շարունակ  բարձրաձայնվել են քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող  բացասական դեպքերի մասին, սակայն երբեք որև՝ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Նրա կարծիքով ամենաարտառոց դեպքը Մհեր Եղիազարյանի մահվան դեպքն էր, որը 44 օր եղել է հացադուլի մեջ, սակայն իշխանության կողմից ոչ մեկ չի բարձրաձայնել այդ մասին և միայն մահից հետո է խոսվել նրա մասին։