Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշալույսում ճնշում են գյուղացիներին, վախի մթնոլորտ է տիրում. գյուղի բնակիչ

Հասարակություն
zarzand-nkar

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն օրեր շարունակ ցույցեր են անում ընդդեմ գյուղապետի, որը  Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: «Ա1+»-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Հաբեթ Արեմյանը նշեց, որ այս պահին փակել են գյուղապետարանը, աշակերտներն էլ  դասադուլ են անում: Նրա պնդմամբ՝ գյուղապետարանը անօրինական  է աշխատում: Հարցին, թե ի՞նչ անօրինականություն է թույլ տալիս գյուղապետը,  Հաբեթ Արեմյանը նշեց. «Գյուղացիներին նեղացնել, մաս-մասի բաժանել, հետևներից է ընկնում: Մեր մարզպետը գյուղապետարանում ստուգումներ է կատարել և բացահայտել է մի շարք չարաշահումներ: Մարզպետի ասելով, Զարզանդ Գրիգորյանի վրա  22 քրեական գործ կա հարուցված: Մենք  փակում ենք  գյուղապետարանը,  որ չշարունակվի այդ  անօրինականությունները»:  Ըստ Հաբեթ Արեմյանի՝ Զարզանդ Գրիգոյանն ընդունում է, որ հանցագործ է, բայց ասում է՝ ես կդատվեմ, բայց  գյուղապետ կդառնամ: Գյուղացիները մի քանի օր առաջ ստորագրահավաք են անցկացրել, պահանջելով նրա հրաժարականը: Ըստ Հաբեթ Արեմյանի՝ գյուղապետը ճնշում է գործադրում ստորագրոթյուն տվողների նկատմամբ»: «Ով որ ստորագրություն է տվել իր դեմ,  ինքը բզբզում ա՝ մեկի կրիշն ա ծուռ, մեկի պատն ա ծուռ, մի խոսքով ճնշում են գյուղացիներին, վախի մթնոլորտ է գյուղում»:  «Ա1+»-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ  Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ այս պահին Արշալույս գյուղում են նաև ոստիկանության ծառայողները, որոնք պահպանում են հասարակական կարգը: