Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը (տեսանյութ)

Հասարակություն
ajgi

«Ի պաշտպանություն Երևանի կենդանաբանական այգու» նախաձեռնության անդամներն այսօր քաղաքապետարանի դիմաց էին: Պահանջն անփոփոխ է՝ պետք է աշխատանքից ազատվի կենդանաբանակն այգու ներկայից տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: «Մենք պահանջում ենք կասեցնել տնօրենի լիազորությունները, մրցույթ հայտարարել, խորհուրդ կազմել, որն էլ կընտրի նոր տնօրենին եւ այդ մրցույթին կմասնակցեն բոլոր ցանկացողները, կարող է մասնակցել նաեւ Ռուբեն Խաչատրյանը»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները: Կենդանաբանակն այգու աշխատակիցներից երկուսը, որոնք այսօր նույնպես մասնակցում էին բողոքի ակցիային, ասացին, որ անհիմն կերպով երեկ  ազատվել են աշխատանքից: «Ես 1994 թվականից տարբեր բաժիններում եմ աշխատում կենդանաբանական այգում, բայց տնօրենը ինձ ծանուցում է տալիս, որ ես այգու դիմաց ակցիաների ժամանակ բղավել եմ՝ Ռուբեն հեռացիր: Ես երկար տարիներ աշխատել եմ փղի հետ, հիմա ինձ ասում է գնա օձերի հետ աշխատի ու նաեւ խոհանոցում, ի՞նչ է ուզում էդ մարդն ինձնից»,-ասաց  Գեւորգ Գրիգորյանը: Նախաձեռնության անդամները  հանդիպեցին Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնատար Գոշ Սարգսյանի հետ: Նրանց լսելուց հետո, Սարգսյանը հայտնեց, որ ոչ մի հարց անպատասխան չի մնալու։ «Ուսումնասիրությունները կենդանաբանական այգում երկու օր առաջ են ավարտվել, որը հրապարակվելու է։ Երեւանի կենդանաբանական այգու կանոնադրության մեջ փոփոխություններ կլինի, ավագանու հաջորդ նիստում կքննարկվի եւ հետայսու  կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ։ Սարգսյանը վստահեցրեց, որ խնդիրը ստանալու է արդարացի լուծում։ «Մենք որեւէ մեկին չենք հովանավորել եւ չենք հովանավորելու, մեր շահը կենդանաբանական այգին է»,-ասաց Գոշ Սարգսյանը՝ հավելելով, որ  կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այսօր հրավիրվել է քաղաքապետարան։ Սարգսյանը հինգ աշխատանքային օր խնդրեց հեռացված աշխատակիցների խնդիրը լուծելու համար։