Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդարան եկածներին չեն ընտրել, այլ Նիկոլ Փաշինյանին. Իսկանդարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Iskandaryan-Alexander1

«Հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում, կատարվում է Մինսկի խմբի բանակցությունների վերակենդանացում»,-անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը եւ Եռաբլուրում Արցախի տարածքների մասին արված հայտարարություններին, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը տեսնում է, որ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը թե հայ-ադրբեջանական, թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանին. «Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմից մի փոքր այլ տիպի հայտարարություններ են, խաղաղությանը պատրաստվելու հայտարարություններ, տեսնում եմ երկու երկների ղեկավարների հանդիպման պատրաստություն, չեմ կարող ասել, թե որքանով հաջող կամ անհաջող կլինի հանդիպումը, բայ նախապատրաստումը կա»: Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց նաեւ ներքաղաքական, հատկապես՝ նոր ԱԺ-ի մասին: «Մեր նոր ԱԺ-ն իր մեջ ներառում է նախորդ տարվա տրամադրությունները, մարդիկ ընտրել են ոչ այն մարդականց, որոնք այս պահին նստած են ԱԺ-ում, մարդիկ ընտրել են Նիկոլ Փաշինյանին: Հասարակության համար սա անծանոթ խորհրդարան է: Հետաքրքիր իրավիճակ է, խորհրդարանում խմբեր են կազմավորվելու  եւ հասարակությունը ծանոթանալու է  նրանց հետ»: