Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմիտասը թանգարանային էքսպոնատ չէ

Մշակույթ Հասարակություն

Կոմիտասը, պրոֆեսոր Մհեր Նավոյանի խոսքով, թանգարանային էքսպոնատ չէ: Նրա երաժշտագիտական սկզբունքներն այսօր էլ արդիական են, նա այսօր էլ ներկա է իր կենդանի շնչով: Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը լրագրողներին ներկայացրեց Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարում նախատեսված միջոցառումները: Հոբելյանական տարվա ընթացքում կկազմակերպվեն համերգներ, գիտական ու կրթական միջոցառումներ և գիտաժողովներ, ընդ որում՝ գիտաժողովներ կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական բոլոր այն քաղաքներում, որտեղ ուսանել և ստեղծագործել է Կոմիտասը:  «Գիտաժողով-փառատոնը նախատեսված է աշնանը՝ հին ու նոր տոմարներով Վարդապետի ծննդյան օրվա միջակայքում,այսինքն՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը: Գիտաժողով կկազմակերպվի Գերմանիայի Հումբոլտի համալսարանում, որտեղ ուսանել է Կոմիտասը: Միջոցառումներ կկազմակերպվեն նաև Հալեի համալսարանում, որտեղ մենք ունենք Մաշտոցի անվան հայագիտական կենտրոն: «Ընդգրկվող թեմատիկան բազմաբնույթ է լինելու, կապված նրա կյանքի և գործունեության հետ, սակայն անակնկալներ ակնկալել պետք չէ- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը, - սենսացիոն բացահայտումներ, հրապարակումներ չենք նախատեսում և մասնավորապես խազագիտության վերաբերյալ»: ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒԵՆՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը ներկայացրեց  հոբելյանական տարվան նախորդող աշխատանքները: «ՅՈՒԵՆՍԿՕ-ի հանձնաժողովը երկու տարին մեկ է հավաքվում և յուրաքանչյուր երկրից ընդունում է միայն երկու հոբելյան: -ասաց նա:-Ունենալով մշակութային մեծ ժառանգություն, մեզ համար դժվար է լինում ամեն անգամ կանգնել ընտրության առջև, մեկ տասնյակ անուններից ընտրություն կատարել: Սակայն, այս տարի բոլորը միաձայն էին, քանի որ խոսքը Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի մասին էր»: Պարոն Կաժոյանի խոսքով՝ ՅՈՒԵՆՍԿՕ-ի հանձնաժողովի գործընթացի համաձայն՝ յուրաքանչյուր երկիր, որ հայտ է ներկայացնում օրացույցում ընդգրկվելու համար, պետք է ունենա երկու այլ երկրների աջակցությունը: Բնականաբար առաջին նախընտրությունը Ֆրանսիան էր և Գերմանիան, որոնց աջակցությունը ստացանանք և կարողացանք ներկայացնել հայտը: Հայտն ընդունելը բավական ժամանակատար ու բարդ գործընթաց է. «Փորձագիտական ուսումնասիրությունից մինչև գլխավոր կոնֆերանսի կայացրած որոշում: Մինչ կոնֆերանը քարտուղարությունը փորձեց մերժել, պատճառաբանելով, որ Կոմիտասը ծննունդով Թուրքիայից է, իսկ Թուրքիան չի մասնակցել հայտին, ուստի Հայաստանն իրավունք չունի ներկայացնելու նրան: Մի քանի ամիսներ տևած բանակցությունների ընթացքում մեր հանձնաժողովը իր բերած փաստարկներով կարողացավ համոզել ՅՈՒԵՆՍԿՕ-ի քարտուղարությանը իր դիրքորոշման ճշմարտացիության մեջ և ստանալ դրական եզրակացություն և այսօր մենք ունենք փաստացի գրանցված իրականություն և Կոմիտասի 150-ամյա հոբելյանը գրանցվեց  ՅՈՒԵՆՍԿՕ-ի օրացույցում»։ [caption id="attachment_1659180" align="aligncenter" width="700"] A press conference dedicated to the opening of the jubilee year of Komitas's 150th anniversary took place at the Komitas Museum-Institute[/caption] [caption id="attachment_1659181" align="aligncenter" width="700"] A press conference dedicated to the opening of the jubilee year of Komitas's 150th anniversary took place at the Komitas Museum-Institute[/caption] [caption id="attachment_1659182" align="aligncenter" width="700"] A press conference dedicated to the opening of the jubilee year of Komitas's 150th anniversary took place at the Komitas Museum-Institute[/caption]