Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուշանբեի վերելակում Փաշինյանը ընկել է Ալիևի թակարդը. Շարմազանով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ ԱԺ-ում  չկա իրական ընդդիմություն։

«Նպատակ չկա ստվեր գցել ո՛չ ԲՀԿ-ի վրա, ո՛չ էլ ԼՀԿ-ի վրա, մյուսը, որովհետև սատարում էր Փաշինյանին, մեկն էլ ջուր էր տանում, նրանք չեն քննադատել Փաշինյանի խայտառակ քաղաքականությանը», - ասաց նա։ Էդուարդ Շարմազանովը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ խոստացել է՝ չի արել եւ որ Փաշինյանի իշխանության գրանցած ցուցանիշները զիջում են իրենց արձանագրած ցուցանիշներին։ «Բոլոր ոլորտներում «խայտառակ անկում» է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է համարյա չեղած հաշիվ ՀԱՊԿ-ում»։

ՀՀԿ խոսնակն ասում է, որ հույսեր ուներ, թե գազի գինը կնվազեր։

«Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսում էր Փաշինյանը, որ երբեք այսքան փայլուն չէր եղել, ես էլ մտածում էի, որ գազը ոչ թե պետք է թանկանա, այլ էժանանա, ի՞նչ եղավ՝ գազը թանկացավ, սա՞ էր փայլունը»։ Շարմազանովը Փաշինյանին նաեւ հարց է ուղղում։

«Ես իրեն կոնկրետ հարց եմ տալիս. որ ասում էիք ԵԱՏՄ մտնելը սխալ է, բա որ սխալ էր, ինչի՞ եք հիմա այդ սխալը կրկնում»։

«Էս ուր ենք հասել», -ասում է Էդուարդ Շարշազանովը եւ նշում,- Դուշանբեի վերելակում Փաշինյանը ընկել է Ալիևի թակարդը։ Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը տեղյակ էլ չի եղել, որ հանդիպում է լինելու Ալիևի հետ, վերջին րոպեին է իմացել, որովհետև իր կեցվածքը հպարտ չէր»։