Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է բացահայտվեն տասը զոհերի մեղավորները. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Dashnakcutyun

Ընդհանուր ժողովն անցել է մեկ նպատակի ու գաղափարախոսության շուրջ, եւ Ընդհանուր ժողովի մարմնի ընտրությունը մեկ քվեարկության եկավ ասելու, որ ՀՅԴ-ն միակամ է: Նման պնդում է անում ՀՅԴ նորընտիր Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։ Ռուստամյանը պնդում է, որ Արացխի ու Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը բխում է համազգային շահից։ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ անցյալի քաղած դասերից է եղել և դարձել սկզբունք, որ իրենք այլևս որևէ կոալիցիայի, համագործակցության մեջ չեն մտնելու, որտեղ առանց ՀՅԴ-ի որշումներ են կարող կայացվել: «Արհեստական ընդդիմութուն, իշխանություն դառնալու մոլուցք մենք չունենք: Մեր հարցը միշտ եղել է նույնը: Դաշնակցությունը եղել է իշխանութայն մեջ, կոալիցիաների մեջ, եղել է ընդդիմություն մինչև դա էլ: Բայց իր օրակարգը, ծրագիրը երբեք չի փոխվել»,- ընդգծում է Ռուստամյանը: ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շեշտեց այն հանգամանքը, որ դաշնակցությունը միշտ գործել է հավաքական ղեկավարության սկզբունքով բոլոր մարմիններում, և անձնավորված, անհատական որոշումներ չեն կայացվել: «Մարտ 1»-ի վերաբերյալ Ռուստամյանը նշեց, որ ֆիլմերով չէ, որ Դաշնակցությունը պետք է տեղեկանա այդ իրադարձությունների մասին, քանի որ տեսել են, թե ինչ է կատարվում:  «Երևույթը գնահատել ենք շատ հստակ: Մենք ոչ թե պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին որպես անձ, մենք պաշտպանել ենք արդարադատությունը»: Մանրամասնեց, որ այն ձևը, որով մեղադրանք է առաջադրվել Քոչարյանին, և որ այլ մարդիկ էլ են ընդգրկվում այդ գործընթացի մեջ, ՀՅԴ-ի մոտ մտահոգություն է առաջացնում:   Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի և քաղաքական վենդետա հիշեցնի: Ըստ ՀՅԴ անդամի՝ պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն 10 զոհերի մեղավորները: «Դրվում է մի մեղադրանք, որ ինքը պետք է ապացուցվի, հետո գտնենք՝ ով ա մեղավոր: Այսինքն՝ մի հատ ձևակերպում ենք տվել՝ սահմանադրական կարգի տապալում: Որը պետք է դեռ ապացուցվի՝ եղել է, թե ոչ: Եվ հետո գտնենք, թե ով է տապալել»: Շարունակեց՝ նշելով, որ կա ակնհայտ կատարված հանցագործություն, տասը զոհ, ու վերջինների մեղավորներին պետք է գտնել: «Եվ եթե էդպես գտնեն՝ կարկինը շատ ավելի լայն կբացվի: Եվ ովքեր, որ առընչված են այդ զոհերին որևէ կերպ, նրանք էլ պետք է ընդգրկվեն և իրենց ցուցմունքներով գործի բացահայտմանը նպաստեն: Եվ էնպես չի , որ պետք է ասել՝ էս մի մասը մեղավոր ա, էն մի մասը՝ ոչ: Մեր խորին համոզմամբ՝ երկու կողմում էլ կան մեղավորներ»,- եզրափակեց Ռուստամյանը: