Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդունարանում հրդեհ է բռնկվել

Պաշտոնական
ain-1

Հունվարի 29-ին, ժամը 07:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ընդունարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:59-ին, մարվել՝ 08:16-ին: Մասամբ այրվել է ընդունարանի գույքը: Տուժածներ չկան: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԵ քաղաքաշինության պետական կոմիտեի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներին: