Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես կողմնակից չեմ, որ հիվանդ երիտասարդները զորակոչվեն». Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
DYbFWakF91E

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով, 2018-ի ընթացքում հակառակորդների գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների թվաքանակը շատ փոքր է եղել. «Դա քաղաքական պայմանավորվածությունների և մեր զինված ուժերի վարած հմուտ մարտավարության արդյունքն է»: Բանակում դժբախտ պատահարների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար բարձրացվում է կարգապահությունը. «Կատարվում են անվտանգությանը միտված բոլոր գործողությունները, ուշադրություն ենք դարձնում միջանձնային հարաբերություններին»,- վստահեցնում է Պնախարարը: Նա անդրադառնում է ժամկետային զինծառայող Յուրիկ Բրոյանի գործին, մամուլում շրջանառվող հրապարակումների համաձայն նա հոգեկան խնդիրներ ունի և ծեծի է ենթարկվել հրամանատարի կողմից, մինչդեռ, Պնախարարությունն օրեր առաջ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ զինծառայողը ինքն է իրեն վնասել. «Մենք ունենք սկզբունքային մոտեցում այդ զինծառայողի նկատմամբ, հուսով եմ սխալվում ենք, նախաքննություն է ընթանում, մենք այդպիսի զինծառայողների հետ դժվարություններ ունենք, իրենք ոչ ծառայում են, ոչ ինչ-որ առաջընթաց է ապահովվում իրենց  այդիսի պահվածքի պատճառով»: Նախարարը պնդում է, որ ինքը կողմ չէ առողջական խնդիրներ ունեցողներին զինակոչելուն. «Ես կողմնակից չեմ, որ հիվանդ երիտասարդները զորակոչվեն»: