Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակի և՛ համը գիտենք, և՛ կյանքի արժեքը գիտենք. Շուլի Հակոբյան (տեսանյութ)

Հասարակություն
shuli-nkar

Այսօր Եռաբլուր էին այցելել նաև Ապրիլյան քառօրյա պետարազմին մասնակցած, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվածներ  Շուլի Հակոբյանն ու Նարեկ Մալխասյանը։ Նրանք մոտեցան  պատերազմում իրենց հետ կռված տղաների շիրմաքարերին և  հարգանքի տուրք մատուցեցին։ «Ա1+»-ին  տված հարցազրույցում Շուլի Հակոբյանը շնորհավորեց Բանակի տոնի առիթով և ընդգծեց. «Օրվա խորհուրդը բոլորիս համար առանձնահատուկ է, որովհետև մենք արդեն 2 պատերազմ տեսած անկախ Հանրապետություններ ունենք։ Միանշանակ հաղթանակի և՛ համը գիտենք, և՛ կյանքի արժեքը գիտենք»։