«Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները» (տեսանյութ)
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց ԼՂ-ում խաղաղության համար նպաստավոր պայմաններ ստեղծելը։ «Մենք չենք շեղվել մեր դիրքորոշումից, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ կարգավորմանը, ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահության շրջանակներում։ ամենակարևորը , որ մենք ասել ենք, որ Հայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները։ Սրա շուրջ են բանակցությունները»։ Դիտարկմանը, թե իշխանափոխությունից հետո ինչ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի Արցախը ներգրավվի բանակցությունների մեջ, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը չի կարող վերցնել բոլոր պարտավորություններն առանց Արցախի։ «Սա պրակտիկ կիրառական հարց է, եթե ամեն բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք»։ «Մենք պահպանելու ենք խաղաղությունը։ Առաջնային խնդիրը ստատուսն է և անվտանգությունը»,-շեշտեց Զոհրաբ Մնացականյանը»։