Մեր սպաների ու զինվորների համար ուսանելի է Բանակի հերոսական ուղին. Վ. Օսիպյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը: Մեր պետականության ակունքներում կանգնած Հայոց բանակը միշտ պատվով է կրել պետականաշինության առաքելությունը: Եվ այսօր էլ մեր սպաների ու զինվորների համար ուսանելի են Բանակի հերոսական ուղին, ռազմարվեստի փայլուն դրսևորումները, մարտական սխրանքի պայծառ օրինակները: Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը, համոզված եմ՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը: Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ ուժ ու կամք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին: Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ