Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Պաշտոնական
ararat-mirzoyan-1

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմության հիրավի ամենափառավոր էջերից է: Ուզում եմ արժանին մատուցել այն անձանց, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին կանգնած են եղել մեր բանակի ստեղծման ակունքներում: Ուզում եմ գլուխ խոնարհել այն տղաների առջեւ, ովքեր այս պահին ամուր են պահում մեր պետական սահմանները, նրանց ընկերների առջեւ, ովքեր այս տարիների ընթացքում իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր երկիրը, նրանց ծնողների ու ընտանիքների առջեւ: Զինված ուժերի արդիականացումը նոր իշխանությունների առաջնահերթություններից է: Եվ մենք միասին քայլ առ քայլ լուծելու ենք բոլոր խնդիրները, որոնց արդյունքում պիտի էլ ավելի բարձրանա բանակի մարտունակությունը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր զինվորներին եւ սպաներին: Դուք խաղաղության ու պետականության զարգացման երաշխավորն եք»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում: