Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Բանակում կրիմինալի դեմ պայքար է գնում». Դավիթ Տոնոյան

Քաղաքականություն
davit-Tonoyan

Այսօր Եռաբլուր էր այցելել Հայաստանի եւ Արցախի իշխանական վերնախավը՝ Բանակի տոնին հարգելու զոհվածների հիշատակը: Նրանք գլուխ խոնարհեցին բանակի հիմնադիր սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին: ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում բանակի խնդիրների մասին խոսելիս ասաց. «Մեն բոլոր խնդիրները հաղթահարում ենք, հավատացեք, մենք անում ենք առավել, քան հնարավոր է, առավել, քան պատկերացնում եք, ու բանակի մարտունակությունը պատշաճ մակարդակի ենք պահելու»: Մեր հարցին՝ նախկինում Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, ասում էր,որ ահավոր մեծ թիվ են կազմում բանակից ազատվածները, առողջական խնդիրներով ազատվողները շատ են՝ պճեղի մենինգիտով, ալերգիաներով, հիմա պճեղի մենինգիտով էլ չե՞ն ազատվում բանակից՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Կառավարության որոշումներով կարգավորվել է այդ հարցը: Հիմա սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում, որը եւս խնդրահարույց է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԶՈՒ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրները կատարելու համար դա պետք է լինի հպարտությունը ե՛ւ ծնողների, ե՛ւ զինծառայողների, որոնք իրականում առողջ են: Որոնք ունենում են սահմանափակումներ, մենք ուղղակի այս տարվա ընթացքում փորձելու ենք իրենց համար ծառայության նոր ձեւաչափ գտնել»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով